‘Վենգեր. Արշավինը սուր մրցակցության զոհ է’

1028

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով, թիմի ենթահարձակվող Անդրեյ Արշավինը գերազանց է մարզվում, սակայն պաշտոնական խաղերում հանդես չի գալիս սուր մրցակցության պատճառով:
«Ես անձամբ մեծ հարգանքով եմ վերաբերվում Արշավինին: Նրա մասին հաճախ են ոչ ճիշտ լուրեր տարածում, իբրեւ թե նրան չի հետաքրքրում իր ներկայիս վիճակը թիմում: Դա բացարձակապես այդպես չէ: Նա 200 տոկոսով պրոֆեսիոնալ է եւ շատ է մարզվում: Տվյալ պահին նա կազմում սուր մրցակցության զոհ է հանդիսանում, ընդ որում՝ նա հանդերձարանում մեծ հեղինակություն է վայելում հատկապես սպասարկող անձնակազմի մոտ: Ես գիտեմ, որ նա իր խաղային անբավարար պրակտիկայից դժգոհ է, որովհետեւ շատ է սիրում ֆուտբոլը եւ ամեն օր աշխատում է իր վրա: Ուրախ եմ, որ չորեքշաբթի օրը նրան խաղալու հնարավորություն եմ տալու»,- Վենգերի խոսքն է մեջբերում Արսենալի պաշտոնական կայքը:
Նշենք, որ սեպտեմբերի 26-ին Անգլիայի Լիգայի գավաթի շրջանակներում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունելու է «Քովենթրիին»:

Նախորդ հոդվածը‘«Կոնգրեսն օկուպացնել» չհաջողվեց. ոստիկանությունը ցրեց ցուցարարներին, որոնք փորձում էին ներխուժել Իսպանիայի խորհրդարան ‘
Հաջորդ հոդվածը‘Երկու ուժգին պայթյուն է որոտացել Դամասկոսում’