‘Վենգեր. Արշավինի հասցեին քննադատությունը չեմ հանդուրժի’

836

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ թիմի պահեստային կիսապաշտպան Անդրեյ Արշավինը արժանի չէ քննադատության:

«Ես այդպես եմ ասում, որովհետեւ կասկածի տակ է դրվում նրա վերաբերմունքը գործին: Ես չեմ պատրաստվում դա հանդուրժել: Եթե դա ճիշտ լիներ, ես այդ մասին այժմ չէի խոսի:

Ամեն օր Անդրեյը գալիս է մարզումների եւ լավ է աշխատում, նա ամբողջովին կենտրոնացած է եւ ցանկանում է իրեն դրսեւորել: Ես դրա վրա ուշադրություն եմ հրավիրում, որովհետեւ նրան անարդարացիորեն են մեղադրում: Իրականում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է:

Նա բարձրակարգ խաղացող է եւ պրոֆեսիոնալ, որը իր գործին մոտենում է ինչպես հարկն է: Դուք կարող էիք համոզվել, թե որքան վառ եւ խելացի խաղացող է, երբ «Քուինզ Պարկ Ռոյնջերսի» հետ խաղում փոխարինման դուրս եկավ եւ արտակարգ գոլային փոխանցում կատարեց»,- Վենգերի խոսքն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան մերժել է Սիրիայի հետ երկխոսություն սկսելու՝ Ռուսաստանի առաջարկը ‘
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնի Սքոթլանդ-Յարդի նշանավոր շենքը կվաճառվի 240 միլիոն դոլարով ‘