‘Վենգեր. ««Լեսթերը» կասկածամիտներին ստիպեց լռել»’

1316

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Լեսթերի» հետ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

«Առջևում շատ տուրեր կան, բայց «Լեսթերը» հիանալի դիրքում է: Այս թիմը կասկածամիտներին ստիպել է լռել: Շատերն ասում էին, որ Ամանորից առաջ «աղվեսներն» արդեն առաջատարների թվում չեն լինի, իսկ նրանք այժմ առաջին հորիզոնականում են: «Լեսթերն» ամուր թիմ է, որը «Մանչեսթեր Սիթիի» հետ արտագնա խաղում հիանալի արդյունքի հասավ: 

«Լեսթերի» ֆուտբոլիստները դեռ զգում են, որ ոչինչ չեն կորցնելու, սակայն առաջատարությունն աստիճանաբար ճնշում կգործադրի նրանց վրա: «Արսենալի» վրա ևս ճնշում է գործադրվում, սակայն սա մեզ համար հնարավորություն է ցույց տալու, թե ինչի ենք ընդունակ:

Պետք է կենտրոնանանք սեփական խաղի վրա և նորից սկսենք կայուն միավորներ վաստակել: Չի կարելի հույս ունենալ, թե «Լեսթերն» անհաջողության կմատնվի: Առաջին շրջանում մենք 5:2 հաշվով հաղթեցինք, բայց դրանից հետո նրանք կրկին սկսեցին հաղթանակներ տոնել»,-ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերված են «Goal.com»-ից:

«Արսենալ»-«Լեսթեր» հանդիպումը կայանալու է փետրվարի 14-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 16:00-ին: Այժմ «Լեսթերը» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Արսենալն» ունի 48 միավոր:

Նախորդ հոդվածը‘Կայացել է Հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալում» փնտրում են դավաճանի’