‘Վենգեր. ««Լեսթերն» ապացուցում է, որ ֆուտբոլում ամեն ինչ գումարով չի որոշվում»’

1309

Վենգերը խոստովանել է, որ հաճույքով է հետևում «Լեսթեր Սիթիի» հաջողություններին: Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրից հետո «Լեսթերն» ունի 53 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

-«Լեսթերի» առավելությունն այն է, որ այս թիմի համար ցավում է ամբողջ Անգլիան` չհաշված «Մանչեսթեր Սիթիի», «Արսենալի» և «Տոտենհեմի» երկրպագուներին: Ինձ հաճախ են քննադատում հնչեղ անուններով ֆուտբոլիստների չգնելու համար, բայց այժմ բոլորն աջակցում են մի թիմի, որտեղ չկան աստղեր:

Ինձ համար շատ հաճելի է հետևել «Լեսթերի» հաջողություններին: Այս թիմն ապացույցն է այն բանի, որ ֆուտբոլում ամեն ինչ գումարով չի որոշվում: «Լեսթերի» ֆուտբոլիստները ցույց են տալիս, որ կարող են որակյալ աշխատանք կատարել: Կարծում եմ՝ «Լեսթերը» հիանալի օրինակ է ԱՊԼ-ի ցանկացած թիմի համար,-Վենգերի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Նախորդ հոդվածը‘Տուխել. «Ինձ դուր չի գա, եթե մի շաբաթից Մոուրինյուն փոխարինի ինձ»’
Հաջորդ հոդվածը‘Յոհան Կաբայ. «Բենզեման պետք է մասնակցի «Եվրո-2016»-ին»’