‘Վենգեր. «Կրուիֆն ազատության մարմնացում էր ֆուտբոլում» ‘

983

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Բարսելոնա»-ի և Հոլանդիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆի մասին, ով մահացել է մարտի 24-ին` չկարողանալով հաղթահարել ծանր հիվանդության հետևանքները:

«Կրուիֆն իմ կուռքերից մեկն էր: Նա խաղադաշտում անում էր այն, ինչի մասին շատերը երազել անգամ չէին կարող: Կրուիֆն ազատության մարմնացում էր ֆուտբոլում:

Նրա կարգի հզոր անհատները քիչ էին ֆուտբոլում այն տարիներին: Յոհանն իր ազդեցությունն ուներ իմ և սերնդակիցներիս վրա»,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Վենգերի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ՊՆ-ն հրավիրում է Մինսկի խմբի ուշադրությունը’
Հաջորդ հոդվածը‘Հրետակոծության հետեւանքով զոհվել է 12 ամյա երեխա, եւս երկուսը վիրավոր են’