‘Վենգեր. «Հունվարյան տրանսֆերային պատուհանն անհրաժեշտ է վերացնել»’

764

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ հունվարյան տրանսֆերային պատուհանը պետք է վերացնել:

«Ամբողջ Եվրոպայում դեռ ակտիվության այսքան ցածր մակարդակ չէր եղել. ընդհնաուր առմամբ ոչինչ տեղի չունեցավ: Դա նշանակում է, որ ֆինանսական «ֆեյր-փլեյն» ազդեցություն է գործում, քանի որ մենք նախորդ մրցաշրջաններից արդեն փորձ ունենք: Ամեն ինչ հանգեցնում է նրան, որ ամբողջովին հրաժարվենք հունվարյան տրանսֆերային պատուհանից և խաղանք միևնույն խաղացողներով:Ես կհրաժարվեի հունվարյան տրանսֆերային պատուհանից, քանի որ դա մրցաշրջանի ընթացքում կարող է կոտրել թիմի միասնությունը:Երբ խաղացողները չեն խաղում սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերին, ապա արդեն մտածում են, որ հունվարին կարող են հեռանալ»,_ Վենգերի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Էլինար Վարդանյան. Մարդկանց համբերության բաժակն անհատակ չէ’
Հաջորդ հոդվածը‘Սիմեոնե. «Մենք չենք կարող այլ ձև խաղալ և չենք պատրաստվում փոխվել»’