‘Վենգեր. «Չգիտեմ՝ պետք են «Մանչեսթեր Սիթիին» փոփոխություններ»’

1132

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստվում է աշխատանքից հեռացնել Մանուել Պելեգրինիին և պայմանագիր առաջարկել Խոսեպ Գվարդիոլային:

-Այս շշուկները կարող են նշանակություն ունենալ, սակայն Պելեգրինին բավականաչափ փորձառու է դրանց դեմ պայքարելու համար: Չգիտեմ՝ պե՞տք են «Մանչեսթեր Սիթիին» փոփոխություններ: Առաջին հերթին այդ մասին գրում են ԶԼՄ-ները, և իրականում բարդ է դրանք անտեսելը:

Նայեք «Ռեալին», որքա~ն շշուկներ կան այս ակումբի շուրջ: Կարծես, նման բաները դարձել են մեր աշխատանքի մի մասը:

Չեմպիոնական պայքարում «Մանչեսթեր Սիթին» վտանգ է ներկայացնում: Եթե նայենք, թե ինչերի է այս թիմը հասել վերջին տարիներին, կհասկանանք՝ պետք է հաշվի առնել նրանց,-ասել է Վենգերը:

Նախորդ հոդվածը‘Կապելո. «Ինքս նմանատիպ իրավիճակում հայտնվել եմ»’
Հաջորդ հոդվածը‘Պերեսը «Ռաուլին» «Ռեալում» աշխատելու առաջարկ է արել’