‘Վենգեր. «Չեխն «Արսենալում» խաղացող մարզիչ է»’

1105

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է դարպասապահ Պետ Չեխի հետ պայմանագիր կնքելու կարևորության մասին:

-Ինձ համար շատ բարդ էր Չեխի տեղափոխության հարցում որոշում կայացնելը, քանի որ բարձր եմ գնահատում Դավիդ Օսպինայի խաղային որակները: Իմ կարծիքով՝ նա գնահատված չէ, հատկապես Անգլիայում: Բայց Չեխի տեղափոխությունը շատ օգտակար էր: Եթե ես նման քայլի չդիմեի, հետո զղջալու էի:

Ինչ-որ առումով կարելի է ասել, որ Չեխն «Արսենալում» խաղացող մարզիչ է: Նա հուշումներ է տալիս թիմակիցներին, շատ է շփվում պաշտպանների հետ: Դարպասապահները քիչ են տեղաշարժվում, բայց ամեն ինչ տեսնում են,-Վենգերի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Չեմպիոն դառնալը շատ բարդ է, բայց հնարավոր է»’
Հաջորդ հոդվածը‘«Australian Open». Մարեյը, Վավրինկան, Ռաոնիչը չորրորդ շրջանում են’