‘Վենգեր. Ցանկանում եմ ներողություն խնդրել’

864

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը թիմի ղեկավարության, բաժնետերերի, երկրպագուների ֆան-ակումբների ներկայացուցիչների հետ ամենամյա հանդիպման ժամանակ ներողություն է խնդրել Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում «Շալկեից» կրած պարտության (0:2) համար, ինչպես նաեւ պատմել է 2012/13 մրցաշրջանում թիմի հեռանկարների մասին:

«Մենք ներողություն ենք խնդրում ՉԼ վերջին խաղի համար: Խիստ դժգոհ ենք նրա արդյունքներից: Մենք ցանկանում էինՔ հաղթել:

Բոլորս էլ` մարզիչները, խաղացողները, շտաբը մտադիր են այս տարի ուղղել նախորդ մրցաշրջանի անհաջողությունները: Մենք լավ եւ խոստումնալից սկսեցինք այս տարին, սակայն վերջին երկու խաղերում դժվարություններ ունեցանք: Այժմ ֆանտաստիկ թիմ ունենք, ես չեմ կարող խաղացողներից դժգոհել:

Եթե անկեղծ, ապա սպասում էինք, որ ստիպված պետք է լինենք բաց թողնել Վան Պերսիին, սակայն նաեւ սպասում էինք, որ մեզ կհաջողվի ձեռք բերել Ժիրուին: Ձեռք բերված նոր խաղացողներով մենք կարող ենք հաջողության հասնել: Այժմ շարք են վերադառնում նաեւ վնասվածք ստացածները` դա լավ նորություն է:

Ես այստեղ փողի հետ չեմ աշխատում, իմ նպատակն է թիմի հետ հաջողությունների հասնել: Սակայն ցանկանում եմ ասել, որ մեր քաղաքականությունը նույնն է մնում. մենք շարունակում ենք խաղացողներին ինքներս աճեցնել:
Առաջին հարցը, որ մեր պոտենցիալ խաղացողները հարցնում են, հետեւյալն է. «Դուք Չեմպիոնների լիգայում խաղո՞ւմ եք»: Նրանց չի հետաքրքրում, կհաղթենք առաջնությունում, թե`ոչ»,- Վենգերի խոսքն է մեջբերում Daily Mail-ը:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյան. Մենք կհստակեցնենք մեր դիրքորոշումը Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ ‘
Հաջորդ հոդվածը‘Բաքուն չի ընդունել Ֆիլիպ Կիրկորովին 13-ամյա հայ պատանու պատճառով ‘