‘Վենգեր. ՖԻՖԱ-ն ճիշտ որոշում է ընդունել’

718

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անդրադարձել է ՖԻՖԱ-ի` 2022 թվականի Աշխարհի առաջնությունը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնելու որոշմանը: Ֆրանսիացի մասնագետը կարծում է, որ մրցաշարը հնարավոր չէ անցկացնել ամռանը, քանի որ հյուրընկալող երկրում` Քաթարում ջերմաստիճանը շատ բարձր է:

«Շատ եմ ցավում, որ ՖԻՖԱ-ն միայն այժմ է հասկանում` Քաթարում հնարավոր չէ խաղալ ամռանը: Դա ճիշտ որոշում է: Եթե ցանկանում ենք, որ մրցաշարի ընթացքում ոչ ոք չմահանա, ապա այն պետք է անցկացնել ճիշտ ժամանակին, որը հարմար կլինի նաև երկրպագուների համար»,-Վենգերի խոսքը մեջբերված է «Արսենալի» պաշտոնական կայքից:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն ամեն անգամ ունենալով թերզ «կապուտ է» հայտարարում ու տակ տալիս. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Բարտոմեու. «Մեսսին ինձանից երբեք չի խնդրել Էնրիկեի գլուխը»’