‘Վենեսուելական բանտում ծագած խռովության հետևանքով 50 մարդ է զոհվել’

667

Վենեսուելայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լարա նահանգի բանտում ուրբաթ օրը ծայր առած անկարգությունների արդյունքում զոհվել է 50 հոգի, ևս 90-ը վիրավորվել են, հաղորդել է France-Presse գործակալությունը: Մեծ մասը հրազենային վնասվածք է ստացել: Բանտի անձնակազմի շրջանում տուժածների մասին չի հաղորդվում: Վենեսուելայի՝ ուղղիչ հաստատությունների համակարգի համար պատասխանատու նախարարը հայտարարել է, որ կալանավորներն ապստամբել են այն բանից հետո, երբ բանտի վարչակազմն սկսել է խուզարկություն անցկացնել՝ ապօրինի պահվող զենք հայտնաբերելու նպատակով: France-Presse գործակալությունը նշում է, որ վենեսուելական բանտերը Լատինական Ամերիկայի վատագույն ուղղիչ հաստատություններն են, մասնավորապես, դրանք սարսափելի գերբեռնված են. 14 հազար կալանավորի համար նախատեսված ուղղիչ հաստատություններում իրականում պահվում է 50 հազար հոգի, հաղորդում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Էրդողան. Թուրքիան ՀՇԿ-ն դիտարկում է որպես ԵՄ-ի այլընտրանք’
Հաջորդ հոդվածը‘Այսօր լրանում է Ժոզե Մոուրինյոյի 50-ամյակը’