Կարակասը չգիտի պատժամիջոցները հանելու ԱՄՆ ծրագրերի մասին

254

Վենեսուելան ԱՄՆ իշխանություններից ծանուցում չի ստացել իր դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու հնարավորության մասին, և Կարակասը տեղյակ չէ ամերիկյան նախագահ Ջո Բայդենի այդ ծրագրերին, РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է լատինաամերիկյան այդ երկրի ԱԳՆ ղեկավար Կառլոս Ֆարիան։

«Նման բանակցություններ չեն եղել, և մենք տեղյակ չենք նախագահ Բայդենի վարչակազմի պլաններին՝ պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ։ Ընդհակառակը, դրա փոխարեն մենք տեսնում ենք, թե ինչպես է ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում խիստ քննադատություն տեղում Վենեսուելայի հասցեին միգրացիայի հարցով»,- ասել է Ֆարիան, որն այցելել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա միջոցառումներին։

«Մենք խոսում ենք այն վենեսուելացիների մասին, որոնք երկրից հեռանում են սեփական կամքով։ Մինչդեռ Բայդենի վարչակազմը ցանկացել է քաղաքականացնել այդ հարցը և հայտարարել է, թե մտադիր է ֆինանսական օգնություն հատկացնել, որը, ինչպես մեզ հայտնի է, երբեք չի ուղարկվի»,- նշել է նախարարը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲեռլուսկոնին մտել է Սենատ
Հաջորդ հոդվածըԱշխարհի հավաքականն առաջին անգամ նվաճեց Լեյվերի գավաթը