Վենեսուելայի դատարանը ընդդիմադիր «խորհրդարանի» ղեկավարի կալանքի օրդեր է տվել

300

Կարակասի դատարանը ընդդիմադիր «խորհրդարանի» խոսնակ Դինորա Ֆիգերայի և նրա երկու տեղակալների կալանքի թույլտվություն է տվել։ Երեքին էլ «լիազորությունները յուրացնելու, հայրենիքի դավաճանության և հանցավոր համաձայնության» մեղադրանք է ներկայացվել։ Նրանցից երկուսը, այդ թվում՝ Ֆիգերան, ապրում են Իսպանիայում, երրորդը՝ ԱՄՆ-ում։

Այդ մասին կիրակի հաղորդել է Infobae կայքը։

Վենեսուելայում երկու կառույց է գործում, որոնք իրենց անվանում են Ազգային ժողով․ խորհրդարանը, որը ճանաչում են պաշտոնական իշխանությունները, և որտեղ մեծամասնություն են կազմում Մադուրոյին պաշտպանող կուսակցությունները, և «այլընտրանքային» օրենսդիր ժողովը, որի նախագահ է հունվարի 5-ին ընտրվել Ֆիգերան՝ այդ պաշտոնում փոխարինելով Խուան Գուայդոյին։

Վենեսուելայում քաղաքական ճգնաժամը սրվել է 2019 թ․, երբ ընդդիմության կողմից ղեկավարվող Ազգային ժողովը չճանաչեց 2018 թ․ նախագահական ընտրությունների արդյունքները՝ Նիկոլաս Մադուրոյի հաղթանակով, և որոշեց, որ Մադուրոյի նախագահական ժամկետի ավարտից՝ 2019 թ․ հունվարի 23-ից հետո պետության ղեկավարի պարտականությունները կկատարի օրենսդիր ժողովի խոսնակ Խուան Գուայդոն։ Նրան ճանաչեցին ԱՄՆ-ը, ԵՄ երկրների մեծ մասը, ինչպես նաև Լատինական Ամերիկայի մի քանի երկրներ։ Այնուհանդերձ, հանրապետությունում Գուայդոն երբեք էլ իրական իշխանություն չունեցավ, և ժամանակի ընթացքում նվազեց նաև նրա աջակցությունը իշխանության հակառակորդների կողմից։

Փոխանցում է  tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲրազիլիա․ Դատարանը պաշտոնից հեռացրել է մայրաքաղաքի նահանգապետին
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ի թիմը՝ United Cup-ի առաջին հաղթող