‘Վենեսուելայի իշխանությունները պայքարում են «մազ փախցնողների» դեմ’

907

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ոստիկանությանը կոչ է արել ուժեղացնել պայքարը փողոցային բանդաների դեմ, որոնք զբաղվում են նրանով, որ կտրում են կանանց մազերը և դրանք հանձնում գեղեցկության սրահներին՝ կեղծամ պատրաստելու համար:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ նման կարգի հանցագործությունների թիվն աճում է (ընդ որում՝ երբեմն կանանց մազերը կտրում են զենքի սպառնալիքի տակ), հատկապես՝ մեծությամբ երկրի երկրորդ քաղաքում՝ Մարակայբոյում:

Մադուրոն խարազանել է հանցագործներին՝ նրանց անվանելով իսկական մաֆիա, և հայտարարել, որ ոստիկանությունն ու ՆԳՆ-ն պետք է համատեղ պայքարեն «մազերի առևանգիչների» դեմ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Հարձակում է սկսվել նաեւ Աղդամի ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Համաշխարհային առաջնորդները դատապարտում են ցուցարարների ցրումը Եգիպտոսում’