‘Վենեսուելայի իշխանությունները 1,5 տոննա կոկաին են առգրավել’

857

Վենեսուելայի ազգային գվարդիան երկրի արեւմուտքում գտնվող Լարա նահանգում կիրակի բեռնատար ավտոմեքենայի ստուգման ժամանակ 1,5 տոննա կոկաին է բռնագրավել:

Վենեսուելայի իշխանությունների տվյալներով, թմրանյութը բեռնատարի հատուկ փակված բաժանմունքում էր թաքցված: Արդարադատության նախարար Նեստոր Ռեւերոլը հայտարարել է, որ կոկաինը երկիր է մտցվել հարեւան Կոլումբիայից: Բեռնատարի վարորդը, որը Վենեսուելայի քաղաքացի է, ձերբակալված է:

Վերջին տարիներին Վենեսուելան առանցքային տարանցիկ երկիր է դարձել Կոլումբիայից եւ Պերուից դեպի Հյուսիսային Ամերիկա թմրանյութերի արտահանման համար: 

Նախորդ հոդվածը‘Զորամասում մահացու հրազենային վիրավորումով զինվոր է հայտնաբերվել ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը պատրաստ է քննարկել Սիրիայում խաղաղապահ առաքելության մասնակցելու հարցը’