‘Վենեսուելայի միակ ընդդիմադիր հեռուստաալիքը կվաճառվի ‘

915

Վենեսուելայի միակ ընդդիմադիր հեռուստաալիքը՝ Globovision-ը, կվաճառվի ապրիլի 14-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններից անմիջապես հետո: Հեռիուսաալիքը պատրաստվում է գնել տեղացի գործարար Խուան Դոմինգո Կորդերոն, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Հեռուսահաղորդակցման ազգային կոմիտեն բազմիցս տուգանել է այս հեռուստաալիքը: Նախորդ տարվա հունիսին Globovision-ի ղեկավարությունը մոտ 9 մլն բոլիվար (2 մլն դոլար) վճարեց Rodeo բանտում տեղի ունեցած ապստամբությունը կողմնակալ կերպով լուսաբանելու համար: Մինչ այդ Վենեսուելայի Գերագույն դատարանը որոշում էր կայացրել տուգանքը ժամանակին չվճարելու համար կալանքի տակ առնել Globovision-ի 24 մլն բոլիվար արժողությամբ սեփականությունը, ինչը կարող էր հեռուստաալիքի հեռարձակման դադարեցմանը հանգեցնել: Այս տուգանքը Globovision-ի նկատմամբ կիրառված թվով 7-րդ ադմինիստատիվ պատժամիջոցն էր:

Նախորդ հոդվածը‘ABBA երգչախմբի նախկին անդամ Ագնետա Ֆալտսկուգը անհատական ալբոմ կթողարկի’
Հաջորդ հոդվածը‘4.8 բալանոց երկրաշարժ՝ Իրաքի տարածքում’