‘Վենեսուելայի նախագահը բղավել է. «Կեցցե Մեսսին»’

1105

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ տարադրամի արժեզրկման եւ բենզինի գների բարձրացման մասին ճառն արտասանելիս, օժանդակություն է հայտնել «Բարսելոնային» եւ նրա հարձակվող Լիոնել Մեսսիին: 53-ամյա նախագահն ընդհատել է ճառը եւ բղավել. «Կեցցե Մեսսին: Կեցցե Կատալոնիան»՝ շնորհավորելով արգենտինացուն Իսպանիայի առաջնությունում խփած 300-րդ գոլի առիթով: Հետո Մադուրոն հարցրել է կառավարության անդամներին, թե նրանցից ով է երկրպագում «Ռեալին», իսկ ով՝ «Բարսելոնային»: Հետաքրքիրն այն է, որ անցած մրցաշրջանում Մադուրոն՝ հանդես գալով խորհրդարանում, վանկարկել է. «Կեցցե «Բարսելոնան», կեցցե Մեսսին, կեցցե Սուարեսն իր սուր ատամներով»:

Հիշեցնենք, որ Խիխոնի «Սպորտինգի» հետ Պրիմերայի տեղափոխված խաղում Մեսսին դուբլ է ձեւակերպել:

Նախորդ հոդվածը‘Բենիտես. ««Ռեալում» պայքարում են «Բարսելոնայի» հետ, որն ունի սեփական ոճն ու ֆուտբոլային մոդելը»’
Հաջորդ հոդվածը‘Ռանյերի. «Իրականում, մեր թիմը շատ միասնական է, որտեղ յուրաքանչյուրն օգնում է յուրաքանչյուրին» ‘