‘Վենեսուելայի նախագահը հայտարարել է Էկվադորում իր դեմ կազմակերպվող մահափորձի մասին’

832

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղեկացրել է, որ իր դեմ մահափորձ է կազմակերպվել վերջերս Էկվադորում կայացած հարավամերիկյան ազգերի գագաթնաժողովի ընթացքում: Այդ տեղեկությունը Մադուրոն հաղորդել է  կիրակի օրը Televen հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Մենք տեղեկություն ենք ստացել, որտեղ եղել է Կենտրանական Ամերիկայից ուղարկված վարձու մարդասպանի անուն ազգանունը, ինչպես նաև նրան վճարված գումարի չափը և բանկային հաշիվը, որին փոխանցվել է այդ գումարը»,- ասել է Մադուրոն: Նրա խոսքով՝ ինքը կապվել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Կոռեայի հետ, որն էլ անվտանգության լրացուցիչ միջոցներ է ձեռք առել:

Իշխանությունները բազմիցս հայտարարել են Վենեսուելայի նախագահի դեմ կազմակերպվող մահափորձերի մասին, փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն քննադատում է Թուրքիային` ընդդիմադիր ԶԼՄ-ների վրա հարձակումների համար’
Հաջորդ հոդվածը‘Բելառուսում արգելել են Ռուսաստանից մակարոնի ներմուծումը’