‘Վենեսուելայի նախագահը հանձնարարել է Բոլիվարիական միլիցիայի թվակազմը հասցնել մեկ միլիոնի’

751

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մտադիր է մինչև 2019 թ. բոլիվարիական ոստիկանության թվակազմը հասցնել մինչև մեկ միլիոնի: Այդ մասին նա հայտարարել է կամավոր զինված կազմավորման ղեկավարների հետ երեկ կայացած հանդիպմանը: Կամավորների կազմավորման մեջ քաղաքացիական անձինք են, որոնք ռազմական պատրաստություն են անցնում Բոլիվարիական հեղափոխության նվաճումները պաշտպանելու նպատակով:  Հանդիպումն անցել է մայրաքաղաքի Հեղափոխության թանգարանում, որտեղ այս տարվա մարտին հուղարկավորվեց բոլիվարիական հեղափոխության առաջնորդ Ուգո Չավեսը: Մադուրոն խնդիր է դրել մինչև 2015 թ. Բոլիվարիական միլիցիայի թվակազմը հասցնել մինչև 500 հազարի, իսկ 2019-ին կրկնապատկել այդ թիվը: «Բոլորը պետք է զենք ունենան, բոլորը պետք է համազգեստ կրեն»,- շեշտել է Մադուրոն: «Դուք պետք է առաջատար դեր կատարեք տնտեսական պատերազմին դիմակայելու հարցում, որը բուրժուազիան սանձազերել է վենեսուելացի ժողովրդի դեմ»,- ասել է Մադուրոն՝ դիմելով միլիցիոներներին»: Բոլիվարիական միլիցիայի անդամների սրբազան պարտքն է՝ «կատարել մեր հավերժ հրամանատար Չավեսի պատգամները», -ընդգծել է Մադուրոն, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Լիսկան փախավ դատարանի դահլիճից’
Հաջորդ հոդվածը‘Ն.Զոհրաբյան. Զավեշտ է կարծել, որ աշխատավարձ բարձրացնելով՝ կոռուպցիոն ռիսկերը նվազելու են’