‘Վենեսուելայի նախագահը նոր թվական է հորինել’

830

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ով հայտնի է իր խոսքում գեղեցիկ արտահայտություններ օգտագործելու «թուլությամբ», նոր թվական է հորինել:

Իսպանական տիրակալության դեմ պատերազմի ընթացքում Սիմոն Բոլիվարի բանակի՝ Կարակաս մուտք գործելու 200-ամյակին նվիրված հրապարակային իր ելույթում Մադուրոն բառացիորեն ասել է. «Այսօր մենք ունենք Բոլիվարին հետևող միլիոններ ու միլիոնուհիներ»: Իսպաներենում «միլիոն» թվականն իգական սեռ չունի: Սոցիալական ցանցերում Մադուրոյի նոր գյուտը արդեն բուռն բանավեճերի առիթ է դարձել: Օգտատերերը հանգել են այն եզրակացության, որ այդ կերպ Վենեսուելայի նախագահն ուզեցել է ավելի արտահայտիչ դարձնել իր խոսքը՝ նաև ընդգծելով, որ երկրի ազգային հերոս Բոլիվարի հետևորդներն են ոչ միայն տղամարդիկ, այլև միլիոնավոր կանայք, փոխանցում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ են ամերիկացի միլիարդատերերը ձեռք բերում վնասով աշխատող թերթերը’
Հաջորդ հոդվածը‘Օբաման հաստատել է իր մասնակցությունը Սանկտ Պետերբուրգում G20 գագաթնաժողովին ‘