‘Վենեսուելայում խանութներն անցել են չորսժամյա աշխատանքային ռեժիմի’

1291

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում առևտրի կենտրոններն անցել են աշխատանքի կրճատված գրաֆիկի. դրանք բաց կլինեն օրական ընդամենը չորս ժամ: Այդ մասին հաղորդել է BBC News-ը:

Նման քայլի գնալու որոշում կայացվել է էլեկտրաէներգիայի խնայողության նկատառումներից ելնելով: Նախարարների խոսքով՝ երաշտի պատճառով երկրի 18 էլեկտրակայաններում ջրի մակարդակը հասել է ծայրահեղ նվազագույն մակարդակի:

Սպասվում է, որ աշխատանքային ժամերի կրճատումը կհանգեցնի նաև աշխատողների կրճատումների. քանի որ Կարակասի առևտրի կենտրոնների երեք քառորդն աշխատում է երկու հերթափոխով, ուստի աշխատողների առնվազն կեսը կարող է կրճատվել:

Վենեսուելայի կառավարությունը դիմել է նաև երկրի բնակիչներին՝ կոչ անելով խնայել էլեկտրաէներգիան: Հունվարից երկրում կրճատվել է նաև ջրամատակարարումը: Վերջին մի քանի տարիներին Վենեսուելան չի կարողանում դուրս գալ տնտեսական ճգնաժամից: Փոխանցում է lenta.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Մադլեն Օլբրայթը խոստացել է դժոխք ուղարկել Քլինթոնի հակառակորդներին’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում սպանվել է 60 քուրդ գրոհային’