‘Վենետիկի հանձնաժողովը քննադատել է հանրահավաքների մասին Ռուսաստանի օրենքը’

863

Օրենքի միջոցով հանուն ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողովի ոչ պաշտոնական անվցանումը) քննադատության է ենթարկել հանրահավաքների մասին ռուսաստանյան օրենքի խստացումը, գրում է Коммерсантъ-ը: Եվրոպացիները նշել են, որ 2012 թ. ամռանն ընդունված լրացումները «մի քայլ ետընթաց են Ռուսաստանում հավաքների ազատության պաշտպանության հարցում»: Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն առաջարկել են վերացնել հավաքի կազմակերպիչների համար սահմանված պատիժը՝ հանրահավաքի մասնակիցների թվաքանակի գերազանցման դեպքում, իջեցնել տուգանքների չափը՝ հանրահավաքների մասին օրենքի խախտման դեպքերում, ինչպես նաև վերացնել դիմակներ կրելու արգելքը: Հանձնաժողովը քննադատել է նաև օրենքի  այն դրույթը, որի համաձայն՝ եթե տվյալ անձը երկու անգամ խախտել է հանրահավաքների մասին օրենքը, ապա նա զրկվում է նոր ակցիաներ կազմակերպելու իրավունքից, հաղորդում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Արոնյան. Մի քանի 100 տոկոսանոց հաղթանակ բաց թողեցի’
Հաջորդ հոդվածը‘Զինվորներին շնորհավորում են սիրելիները’