‘Վենետիկի ճարտարապետական բիենալեին Հայաստանը կներկայանա 70-ականների կառույցների ֆոտոցուցահանդեսով’

946

2014 թ. Վենետիկի ճարտարապետական բիենալեին Հայաստանը կներկայանա 70-ական թթ. կառույցների ֆոտոցուցահանդեսով, այսօր լրագրողների հետ զրույցում հաղորդել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Այդ կառույցների թվում են, մասնավորապես, «Ռոսիա» կինոթատրոնը և Կամերային երաժշտության տունը: Նախարարը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կօգնի ոչ միայն ցույց տալ դրանց պատմական արժեքը, այլ նաև հասարակայնության ուշադրությունը հրավիրել դրանց վրա: 

Պողոսյանն անդրադարձել է նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքին: Հիշեցնենք, որ ավելի վաղ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ մտադիր չէ ժամանակ և գումար ծախսել հին շենքը պահելու համար, որը «չի համապատասխանում աերոնավիգացիայի արդի չափանիշներին»: Հոկտեմբերի սկզբին Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովը որոշել է դիմել ՀՀ Մշակույթի նախարարությանն առընթեր փորձագիտական հանձնաժողովին`հին շենքը պետական հուշարձանների ցուցակում ընդգրկելու առաջարկով: «Չեմ կարող ասել, թե ինչ որոշում կընդունվի այդ հարցի առնչությամբ, քանի որ այստեղ կարևոր դեր է խաղում փորձագետների կարծիքը»,- նշել է Պողոսյանը:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում ներդրողների համար գրավիչ դաշտ դեռ չի ձևավորվել ‘
Հաջորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանի փաստաբանը մտադիր է գործը դատարան հասցնել ‘