‘Վենետիկն ու Սանկտ-Պետերբուրգը կդադարեցնեն համագործակցությունը միասեռականների «պատճառով»’

728

Հունվարի 28-ին Վենետիկի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Սանկտ-Պետերբուրգի հետ համագործակցությունը դադարեցնելու առաջարկին: Քաղաքային խորհրդի նման որոշման առիթ է հանդիսացել պետերբուրգցի պատգամավորների կողմից վերջերս ընդունված օրինագիծը, որով արգելվում է անչափահասների ներկայությամբ կամ անչափահասներին հասանելի միջոցներով նույնասեռականության քարոզ իրականացնել, հայտնում է Associated Press գործակալությունը:

Վենետիկի տեղական ինքնակառավարման մարմինները, մասնավորապես, նշում են, որ «նույնասեռականների խնդրի շուրջ հոդվածներ գրելը, ինչպես նաև հանրային միջոցառումներ կամ քննարկումներ կազմակերպելը գործնականում անհնար դարձնող փաստաթղթի ընդունումը չի կարելի անուշադրության մատնել»: Խորհուրդը քաղաքապետարանին հորդորել է այլևս ծրագրեր չիրականացնել 2006 թ. երկու քաղաքների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում:

Սանկտ-Պետերբուրգի հետ համագործակցության վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի Վենետիկի քաղաքապետարանը, որը ներկա պահին հրաժարվում է մեկնաբանել ստեղծված իրավիճակը:

Նախորդ հոդվածը‘Եվրոպական մի շարք երկրներում հավատարմագրված դեսպան Կարապետյանն ազատվել է պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Առեւանգել են Պոլ Սքոուլզի ավտոմեքենան’