‘Վենետիկում խոշոր ջրհեղեղի վտանգ կա ‘

1020

Վենետիկում արտակարգ նախազգուշացում է հայտարարվել՝ ջրի մակարդակի աննախադեպ բարձրացման վտանգի առնչությամբ: Տեղական օդերևութաբանների կանխատեսման համաձայն՝ չորեքշաբթի օրը ջրի մակարդակը կհասնի 140սմ-ի շեմին, ինչը նշանակում է, որ այդ օրը ջրի տակ կանցնի քաղաքի 60 տոկոսը, տեղեկացնում է ИТАР-ТАСС լրատվականը:

«Թեև «ջրի բարձրացման» այդ երևույթը կրկնվումէ մոտավորապես  չորս տարին մեկ, այնուամենայնիվ, ներկա իրավիճակը բացառիկ է»,- ասել է Եղանակային տեսության կենտրոնի ղեկավար Պաոլո Կանեստրելին:

Վենետիկի քաղաքապետարանն արդեն հայտարարել է քաղաքացիական ծառայությունների կողմից հատուկ փրկարարական ծրագրի մշակման մասին, որը առաջնորդվելու է բնակչության առավել խոցելի շերտերին առաջնահերթ օգնություն մատուցելու սկզբունքով:

Նախորդ հոդվածը‘Լեհաստանում Սուրբ գիրքը պատռած երաժիշտը կպատժվի օրենքով ‘
Հաջորդ հոդվածը‘Միկա Ռիչարդս. Ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել’