‘«Վեսթ Բրոմվիչ» — «Ման. Յունայթեդ»՝ 1:2. Մոուրինյոյի թիմը հաղթեց(տեսանյութ)’

2261

ԱՊԼ-ի 18-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվեց «Վեսթ Բրոմվիչ»-ին և հաղթանակ տարավ:

Խաղի 27-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն գլխի դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Ընդամենը 8 րոպե անց Լինգարդն անդրադարձի օգնությամբ կրկնապատկեց Մոուրինյոյի թիմի առավելությունը՝ 2:0 Առաջին խաղակեսում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին:

Ընդմիջումից հետո, իսկ ավելի կոնկրետ 78-րդ րոպեին Գարեթ Բերին կրճատեց հաշվի տարբերությունը՝ միաժամանակ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը (1:2):

Այս հաղթանակից հետո «կարմիր սատանաներ»-ը վաստակեցին 41 միավոր և ամրապնդվեցին 2-րդ հորիզոնականում: Մոուրինյոյի թիմը 11 միավոր զիջում է առաջատար «Ման. Սիթի»-ին: «Վեսթ Բրոմվիչ»-ն, իր հերթին, 14 միավորով նախավերջին՝ 19-րդ հորիզոնականում է:

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Ման. Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին հայտավորված չէր խաղին:

«Վեսթ Բրոմվիչ» — «Ման. Յունայթեդ»՝ 0:2
0:1՝ Լուկակու (27′), 0:2՝ Լինգարդ (35′)

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» փորձում է խափանել «Բարսելոնայի» ծրագրերը’
Հաջորդ հոդվածը‘Բախումներ Կիեւում. Տուժել է 32 ոստիկան’