‘«Վեսթ Հեմին» կարող են հեռացնել Անգլիայի գավաթի խաղարկությունից’

807

«Վեսթ Հեմը» կարող է զրկվել Անգլիայի գավաթի խաղարկությունում պայքարը շարունակելու հնարավորությունից:

Ինչպես գրում է The Telegraph պարբերականը, լոնդոնյան ակումբը կարող է հեռացվել մրցաշարից ՖԻՖԱ-ի կանոնները խախտելու համար: Թիմը Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում խաղադաշտ էր դուրս բերել Սենեգալի հավաքականի հարձակվող Դիաֆրա Սախոյին, ով մինչ այդ հրաժարվել էր հավաքականի կազմում մասնակցել Աֆրիկայի գավաթի խաղարկությանը՝ պատճառաբանելով վնասվածքը:

ՖԻՖԱ–ն հետաքննություն է սկսել այդ առնչությամբ, քանի որ կազմակերպության կանոնների համաձայն, եթե ֆուտբոլիստը պետք է հավաքականի տրամադրության տակ գտնվեր, ապա այդ ժամանակահատվածում չի կարող դաշտ դուրս գալ ակումբի կազմում:

Կանոները խախտած ակումբին կարող է տեխնիկական պարտություն գրանցվել:

Նախորդ հոդվածը‘Ժիրայր Սեֆիլյանը հնարավոր է համարում դեպի Արցախ նոր ավտոերթը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ)’