«Վեստ Հեմը» 22-ամյա անգլիացի խաղացողի տրանսֆերից ակնկալում է 240 միլիոն եվրո

470

Լոնդոնի «Վեստ Հեմը» 22-ամյա անգլիացի հենակետային կիսապաշտպան Դեքլան Ռայսին կվաճառի 240 միլիոն եվրո առաջարկ ստանալու դեպքում միայն, հաղորդում է talksport.com-ը։ Ռայսի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։

Ռայսը «Վեստ Հեմի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 26 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Ռայիս պայմանագիրը «Վեստ Հեմի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։

Անգլիայի հավաքականում Ռայսը մասնակցել է 27 հանդիպման, խփել 2 գոլ։

Նախորդ հոդվածը«Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնում Միլանովիչին փոխարինել է Ոսկանյանը
Հաջորդ հոդվածըForbes. 2021-ին ամենաշատ վաստակած մարզուհիների հնգյակը