«Վեստ Հեմ» — «Չելսի»՝ 3։2 (տեսանյութ)

531

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում առաջատար «Չելսին» լոնդոնյան դերբիում 2։3 հաշվով պարտվեց «Վեստ Հեմին»։

Լոնդոնի «Օլիմպիական» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց «Չելսիի» բրազիլացի պաշտպան Տիգա Սիլվան, 40-րդ րոպեին «Վեստ Հեմը» վերականգնեց հավասարությունը արգենտինացի կիսապաշտպան Մանուել Լանսինիի արդյունավետ իրացրած 11 մետրանոցի շնորհիվ։

4 րոպե անց հյուրերը դարձյալ առաջ անցան հաշվի մեջ անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթի գոլի շնորհիվ։ 56-րդ րոպեին «Վեստ Հեմից» աչքի ընկավ անգլիացի հարձակվող Ջարոդ Բոուենը, իսկ դաշտի տերերի հաղթական գոլը 87-րդ րոպեին խփեց Կոնգոն ներկայացնող պաշտպան Արթուր Մասուակուն։

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը երկրորդ պարտությունը կրեց Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։

«Չելսին» 33 միավորով առաջինն է, սակայն մեկական հանդիպում քիչ անցկացրած չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հետ է 1 միավոր, «Լիվերպուլը»՝ 2։

«Վեստ Հեմը» 27 միավորով չորրորդն է։

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Վեստ Հեմ» — «Չելսի»՝ 3։2 (տեսանյութ)

Մանուել Լանսինի, 40, 11 մ, Ջարոդ Բոուեն, 56, Արթուր Մասուակու, 87 — Տիագո Սիլվա, 28, Մեյսոն Մաունթ, 44

Նախորդ հոդվածըԴեւիսի գավաթ․ Սերբիան Ջոկովիչի հետ դուրս մնաց պայքարից
Հաջորդ հոդվածը«Բարսելոնայի» առաջին պարտությունը Չավիի օրոք (տեսանյութ)