‘Վերաբացվում է Բեյրութ-Երևան չվերթը ‘

1295

Բեյրութ-Երևան ուղիղ ավիաչվերթով, որը կբացվի հուլիսի 5-ին, Հայաստան կգա շուրջ 130 ուղևոր, որոնց թվում են լիբանանյան կառավարության և գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է «Սիդոն թրեվլ» ընկերության տնօրեն Լիլիթ Գևորգյանը` հավելելով, որ լիբանանյան մեծաթիվ պատվիրակությունը Հայաստան է ժամանում չվերթի վերաբացումը նշելու համար: «Չվերթները լինելու են կանոնավոր, շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ: Տոմսի արժեքը կազմում է 420 եվրոյին համարժեք դրամ»,-ասաց Գևորգյանը:

Չվերթներն իրականացնելու է լիբանանյան MEA ավիաընկերությունը, որի ներկայացուցչությունը Հայաստանում «Սիդոն թրեվլ» ընկերությունն է: 

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հուլիսի 4-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ. Եգիպտոսում գտնվող ՀՀ 400-ից ավելի քաղաքացիները չեն տուժել’