‘Վերագործարկվել է ՃՈ էլեկտրոնային համակարգը ‘

911

Տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային համակարգը վերագործարկվել է (բացի վարորդական վկայական ստանալու որակավորման քննությունների ընդունումից, որը կգործարկվի երկուշաբթի՝ հոկտեմբերի 22-ին):

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Պատճառված անհարմարությունների համար Ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Նախորդ հոդվածը‘Գյումրիի 26 համարի երթուղային տաքսին չի աշխատել’
Հաջորդ հոդվածը‘Հայկական համակարգչային խաղերի նախագծման առաջնության հաղթողները կպարգեւատրվեն ‘