‘Վերադարձ, որը հավասարազոր է մահապատժի (տեսանյութ)’

865

 

Թուրքիայում վերջին շրջանում հաճախակիացել են մարդու իրավունքների խախտման դեպքերը: Ընդ որում, Թուրքիայի իշխանությունները բռնություն են գործադրում ոչ մի այն սեփական քաղաքացիների դեմ, այլեւայդ երկրի տարածքում ապասան գտած հարյուր հազարավոր փախստականների դեմ: Շատ փախստականներ նշել են,որ Եվրոպայից Թուրքիա վերադարձը նրանց համար հավասարազոր է մահապատժի, որովհետեւ նրանցից շատերը անմարդկային վերաբերմունքի են արժանանում, անգամ, նրանցից ոմանց թաքուն գնդակահարում են խուլ տեղերում:

Միեւնույն ժամանակ, Անկարան փախստականներին օգտագործում է իր նպատակների իրագործման համար` ճնշում բանեցնելով ԵՄ-ի վրա` փախստականների պահման ծախսերը հգալու եւ Եվրամիությունից քաղաքական դիվիդենտներ պոկելու համար:

Նյու Յորքում iLur.am-ի թղթակից Աննա Նազլոյանը  ՄԱԿ-ում ճեպազրույցի ժամանակ բարձրացրել է այդ հարցը` ակնկալելով Կազմակերպության դիրքորոշումնը Թուրքիայի իշխանությունների վարքագծի վերաբերյալ: Ի պատասխան, Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը ընդհանուր ձեւակերպումներով նշել է, որ ՄԱԿ-ը դատապարտում է Մարդու իրավունքների խախտման դեպքերը: այնուհանդերձ, մեր թղթակիցը նշում է, որ չկա որեւէ զսպող կամ պատժող մեխանիզմ` այս խախտումների դեմ: Իսկ սա նշանակում է, որ նման խախտումները շարունակվելու են:

Մանրամասները` տեսանյութում:

 

Նախորդ հոդվածը‘Ռոդի Օսման. Բանակցություններում պետք է ներգրավել Սիրիայի բոլոր ազգությունների ներկայացուցիչներին’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ-ն հրապարակել է Ստեփանակերտի մոտ «խփված» անօդաչու սարքի լուսանկարները’