‘Վերականգնված իրավունքներն այս շաբաթ. Օմբուդսմեն’

807

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է.

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին դիմած կինը հայտնել է, որ իրեն չեն տրամադրել հաշմանդամության համապատասխան կարգ:

Պաշտպանի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ աշխատանքների արդյունքում հարցը դրական լուծում է ստացել, դիմումատուին սահամանվել է հաշմանդամության 2-րդ խումբ:

***

Շենգավիթի բնակչուհին ընտանեկան նպաստից օգտվելու խնդրանքով բազմիցս դիմել է Սոցիալական ծառայությունների տարածքային բաժին, սակայն մերժում է ստացել:

Պաշտպանի միջնորդությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից կնոջ ընտանիքին, որպես կարիքավորի, հատկացվել է դրամական հրատապ oգնություն:

***

«Վանաձոր» կալանավայրի դատապարտյալն Օմբուդսմենին հայտնել է, որ ասեղ է կուլ տվել, սակայն իրեն չեն վիրահատում:

Օմբուդսմենի և Արդարադատության նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում դատապարտյալը վիրահատվել է քաղաքացիական հիվանդանոցում. ասեղը հեռացվել է:

***

Հաշվառում չունենալու պատճառով երևանաբնակ կնոջը չէին տրամադրում անձը հաստատող փաստաթուղթ և նույնականացման քարտ:

Պաշտպանի գրությունների արդյունքում՝ Ոստիկանության անձնագրային բաժանմունքը հաշվառել է կնոջը և տրամադրել նույնականացման քարտ:

***

Վանաձորի զինկոմիսարիատը 23-ամյա հիվանդ երիտասարդին չէր տրամադրում հասանելիք 3 տարվա տարկետումը:

Օմբուդսմենի և Պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում երիտասարդին տրամադրվել է տարկետում՝ 3 տարի ժամկետով:

***

Պաշտպան Կարեն Անդրեասյանին է դիմել 36-ամյա տղամարդը՝ հայտնելով, որ երկու տարի է՝ ձգձգվում է իրեն անձնագիր տրամադրելու հարցը:

Տղամարդու խնդրով Պաշտպանը համագործակցել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ: Արդյունքում դիմումատուին տրամադրել են անձնագիր:

***

ԱՄՆ քաղաքացին դիմել է Պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ հայտնելով, որ ԱՄՆ-ում կատարված հանցագործության խնդրով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն պատասխան չի ստացել:

Պաշտպանի և Գլխավոր դատախազության համատեղ աշխատանքի արդյունքում ԱՄՆ քաղաքացին ստացել է իր դիմումների պատասխանը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանն այս տարի կմիանա ԵԱՏՄ-ին. ՌԴ դեսպան’
Հաջորդ հոդվածը‘Փրկարարները հայտնաբերել են կործանված Բոինգի երկրորդ «սև արկղը»’