‘Վերականգնվել է Վանաձորի արևելյան հատվածի գազամատակարարումը’

709

Երեկ երեկոյան վերականգնվել է Վանաձոր քաղաքի արևելյան հատվածի գազամատակարարումը, որը դադարեցվել էր փետրվարի 3-ին  ստորգետնյա գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով:

«Հայռուսգազարդի» մամուլի ծառայությունից հայտնում են, թե Լոռու գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի վթարավերականգնողական ծառայությունների, ինչպես նաև «ՀայՌուսգազարդի» կողմից ներգրավված  լրացուցիչ ռեսուրսների միջոցով  ձեռնարկվել են միջոցառումներ վթարված հատվածը լոկալացնելու համար:  Միաժամանակ տվյալ հատվածում վերգետնյա տարբերակով  կառուցվել է նոր 250 մետր երկարությամբ ժամանակավոր այլընտրանքային գազատար՝ գազամատակարարումը վերականգնելու  նպատակով :

Անվտանգության նորմերն ապահովելու ուղղությամբ տարվել են համալիր աշխատանքներ: Գազաթողարկումն իրականացվել է անհատական ծանուցումների և զանգվածային իրազեկման միջոցով:

Հիշեցնենք, որ Վանաձորը սնուցող գազամուղի վթարի պատճառով քաղաքի մեծ մասը մնացել էր առանց գազի: Այդ պատճառով տեղի էին ունենում էլէներգիայի հաճախակի անջատումներ, խմելու ջուրը սառել էր, դպրոցներում դասերը դադարեցվել էին, հիվանդանոցներում ընդունում էին միայն անհետաձգելի խնդիրներով հիվանդներին, արձանագրվել էին հացի մատակարարման ընդհատումներ։

Նախորդ հոդվածը‘Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնությունը այսօր երթ է նախաձեռնել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը գնում է Սոչի ‘