‘Վերահաշվարկվել է քաղաքացու կենսաթոշակը’

763

Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Գրիգոր Աթաբեկյանին կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում չեն հաշվարկվել 1990-1998թթ.-ի տարբեր հիմնարկներում նրա աշխատած ութ տարիները, հատնում է ՄԻՊ մամլո ծառայությունը:

Չնայած քաղաքացու կողմից վիճարկվող ստաժը առկա է աշխատանքային գրքույկում, սակայն օրենսդրության համաձայն 1992-2013 թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքային ստաժը հաստատելու համար անհրաժեշտ է նաև սոցվճարների կատարումը կամ աշխատավարձ ստանալը հասատատող փաստաթղթեր: Սոցիալական ապահովության մարմինը Գրիգոր Աթաբեկյանից պահանջել էր հենց այդ փաստաթղթերը: 

Պաշտպանի աշխատակազմի Վայոց ձորի տարածքային գրասենյակում Գրիգոր Աթաբեկյանը իր իրավունքների վերականգնման նպատակով դիմում էր ներկայացրել Պաշտպանին: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ուղղված Պաշտպանի գրությամբ վկայակոչվել է օրենդրությամբ սահմանված այն դրույթը, որ եթե քաղաքացին կենսաթոշակ նշանակելու դիմումին չի կցում վերը նշված փաստաթղթերը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը հարցման միջոցով պարտավոր է կենսաթոշակային ապահովության մարմնից ստանալ այդ տեղեկությունը:

Ի պատախան, նախարարությունից հայտնել են, որ իրենք կատարել են համապատասխան հարցումներ, որոնց արդյունքում հաստատվել է քաղաքացու ութ տարիների ստաժի առկայությունը, և նրա աշխատանքային ստաժը հաշվառվել է ընդհանուր աշխատանքային ստաժում, իսկ կենսաթոշակը վերահաշվարկվել է նշանակելու օրվանից: 

Հայտնենք նաև, որ չվճարված կենսաթոշակի գումարը Գրիգոր Աթաբեկյանին տրամադրվել է հունվար ամսվա կենսաթոշակի ցուցակով: 

Քաղաքացու անուն-ազգանունը փոխված է:

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Կալանավորը հացադուլ է հայտարարել և կարել բերանը’