‘Վերահսկիչ պալատ. Նախարարները նախկինում համաձայնել են Պալատի գնահատականներին’

952

Վերահսկիչ պալատի իրականացրած վերահսկողության հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում վերահսկվող օբյեկտների (բացառությամբ`  Դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ-ի) բոլոր ղեկավարների ստորագրությամբ պաշտոնապես ՀՀ վերահսկիչ պալատ է ներկայացվել արձանագրված խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն և ժամանակացույց:

Այս մասին հայտարարում է Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը՝ անդրադառնալով վերջին օրերին ՎՊ հաշվետվության վերաբերյալ կառավարական գերատեսչությունների ղեկավարների արձագանքին:

Հիշեցնենք, որ նախագահական նստավայրում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած քննադատությունից հետո մի շարք նախարարներ հանդես են եկել մամուլի ասուլիսներով, որոնցում հիմնականում իրենց անհամաձայնությունն են հայտնել ՎՊ հաշվետվությունում տեղ գտած՝ ոլորտներին վերաբերող գնահատականներին:  

«Իսկ ինչ վերաբերում է  մամուլի ասուլիսներում հնչեցված այն պնդումներին, թե համաձայն չեն ՀՀ վերահսկիչ պալատի` «բյուջեի 701 միլիարդ դրամը մսխվում, թլան­վում և լափվում է» հայտարարությանը, ապա հարկ ենք հա­մա­րում նշել, որ ՀՀ վերահսկիչ պալատի ո՛չ արձանագրություններում, ո՛չ ընթացիկ հաշվետվություններում, և ո՛չ էլ տարեկան հաշ­վետվութ­յու­նում այդպիսի արտահայտություն պարզապես չկա: Դեռ ավելին, նման կամ համանման արտահայտություն չի հնչել նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում», — ասվում է ՎՊ հաղորդագրությունում:

Նախորդ հոդվածը‘Օզբիլիսի Կուբանը ձեռք է բերել Ջիբրիլ Սիսեին’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Կոռուպցիայի խայտառակ մակարդակը պարբերաբար ընտրությունները կեղծելու հետեւանք է’