‘Վերաքննիչի դատավորի հարցը՝ էթիկայի հանձնաժողովում’

769

Դատական դեպարտամենտն ուսումնասիրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների հետ տարբեր քաղաքացիաիրավական վեճեր ունենալու և դատավորին արգելված վարքագիծ դրսևորելու մասին մամուլի միջոցներում տեղ գտած հրապարակումները, դրանց մանրամասները և արդյունքները ներկայացրել Վճռաբեկ դատարանի նախագահին: «Ազատությունը» փոխանցում է, որ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ուսումնասիրությունների արդյունքներով դիմել է Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով` դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու և համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ:

Հանձնաժողովի կողմից իրականացվող քննության և որոշման մասին Դատական դեպարտամենտը խոստանում է հետագայում տրամադրել սպառիչ տեղեկություններ:

Նախորդ հոդվածը‘«Մանչեստեր Յունայթեդը» կփորձի գնել Բեյլին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մարգվելաշվիլիին’