‘Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Լեյլա Յունուսի նկատմամբ խափանման միջոցը’

993

Վերաքննիչ դատարանը օգոստոսի 6-ին Խաղաղության և դեմոկրատիայի ինստիտուտի տնօրեն,  ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի նկատմամբ որպես խափանման միջոց երեքամսյա կալանքի որոշումը թողել է անփոփոխ:

Հիշեցնենք, որ իրավապաշտպանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 4 հոդվածներով, այդ թվում՝ պետական դավաճանության ( 274 հոդված): Մյուս երեք մեղադրանքներն են՝ խարդախություն (178 հոդված), հարկերից խուսափում (213 h.)  և ապօրինի ձեռնարկատիրություն (192 հ.): Լեյլա Յունուսի ամուսնուն՝ Արիֆ Յունուսին մեղադրանք է ներկայացվել ՔՕ 274 և 178 հոդվածներով:

Ադրբեջանի Դատախազության և Ազգային անվտանգության նախարարության համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը մեղադրվել է առանձին քաղաքացիների հետ գաղտնի համագործակցության մեջ, որի նպատակը եղել է Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ գործողությունների համակարգումը: 

Նախորդ հոդվածը‘Շախմատի Օլիմպիադա. Հայաստան-Նորվեգիա (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախ’