‘Վերաքննիչ դատարանում մեկնարկում է ՀԱԿ ակտիվիստների գործով հերթական նիստը’

965

Վերաքննիչ դատարանում քիչ հետո կսկսվի Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների գործով դատավարությունը։

ՀԱԿ-ի չորս ակտիվիստները 2012 թվականի հուլիսի 20-ին դատապարտվել են 2-ից մինչև 6 տարվա ազատազրկման։ Դրանից հետո՝ նույն տարվա նոյեմբերի 13-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր նրանց բողոքները: Երիտասարդները և նրանց փաստաբանը այնուհետև դիմել էին Վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել վերաքննիչ ատյանի որոշումն ու արդարացման վճիռ կայացնել: Վճռաբեկ դատարանը ակտիվիստների պահանջը բավարարեց մասնակիորեն։

Մինչև այս պահը ակտիվիստների նկատմամբ կիրառվում է նախաքննության փուլում ընտրված խափանման միջոցը` երեքը ազատության մեջ են չհեռանալու մասին ստորագրությամբ, իսկ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ի սկզբանե ընտրվել է կալանավորումը:

Մեր տեղեկություններով, ասյօր պաշտպանական կողմը պատրաստվում է մի շարք միջնորդություններով հանդես գա:

Նախորդ հոդվածը‘Ինչպես են բերման ենթարկում ակտիվիստներին. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Չնայած ԵՄ պնդումներին՝ Նալբանյանը չի բացառում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը’