‘Վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր ‘

869

Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածների վիճակը «Արմենիա» բժշկական կենտրոնի մասնագետները գնահատում են ծանր։ Երկուսն էլ գիտակից վիճակում են ։ Նրանցից մեկին, ում մոտ ախտորոշվել են գլխուղեղի ցնցում և սալջարդ, կողոսկրերի կոտրվածքներ` այսօր կվիրահատեն, քանի որ վնասվել է փայծաղը, iLur.am-ի հայտնեցին առողջապահության նախարարությունից:

Երկրորդ տուժածի մոտ ախտորոշվել է սուր գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, սուր շնչառական անբավարարություն։

Հիշեցնենք, որ երեկ Երեւանի Սասնա ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի 17-րդ հարկից, դեռ չպարզված հանգամանքներում, վերելակի ճոպանը պոկվել է, ինչի հետևանքով վերելակն ընկել է հորանում աշխատողների վրա: Կա երկու զոհ, երկու վիրավոր:

Նախորդ հոդվածը‘Կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ ‘
Հաջորդ հոդվածը‘Հռչակվեց «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության ստեղծումը (տեսանյութ)’