‘Վերին Լարսի ճանապարհը դեռ փակ է’

1820

Հունիսի 13-ի ժամը 10.00-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է: Ինչպես ավելի վաղ նշել ենք, Վրաստանի իշխանությունները խոստացել են, որ Վերին Լարսի փլուզված ճանապարհահատվածի վերականգնողական աշխատանքները կավարտվեն հունիսի 14-15-ին:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն: Նախնական տվյալներով՝ հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել: Վթարի արդյունքում վնասվել էր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատարը: Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել էր:

Նախորդ հոդվածը‘Հունիսի 12-ին Երեւանում ծնվել է 72 երեխա’
Հաջորդ հոդվածը‘Մանկապարտեզում հրդեհ է բռնկվել’