‘Վերին Լարսում կուտակումները շարունակվում են’

990

Վերին Լարսի անցակետում հերթերը շարունակվում են եւ դեռեւս կուտակումներ կան:

Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` ընդգծելով, որ կուտակումներն առաջացել են վերջին շրջանում մարդկանց` սովորականից ավելի մեծ հոսքի արդյունքում: «Անցակետը բնականոն կերպով գործում է, ռուսական կողմը հավաստիացնում է, որ խնդիրը զուտ տեխնիկական է` պարզապես չեն հասցնում սպասարկել»,-ասաց Բալայանը:

Կուտակումներն առաջացել են ռուսական կողմում, մարդիկ մեծ խմբերով հավանաբար դեպի Սեւ ծովի վրացական ափեր են գնում:


Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի ՊՆ-ն պատասխանել է Սերժ Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Ու՞մ շնորհիվ վերականգնվեց Այվազովսկու արձանը’