‘Վերհայենը հեռանում է Հայաստանից’

1237

Հոլանդացի մասնագետ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական Ռայմոնդ Վերհայենն ավարտել է ազգային հավաքականի հետ իր աշխատանքը: Ռուսական «Սպորտ-էքսպրես» պարբերականի փոխանցմամբ, Վարդան Մինասյանը շնորհակալություն է հայտնել Վերհայենին՝ համատեղ բեղմնավոր աշխատանքի համար:

«Վերհայենը արհեստավարժ է, լավ մասնագետ, եւ այն ժամանակահատվածը, որը նա անցկացրել է Հայաստանի հավաքականում, արդյունավետ էր ինչպես հավաքականի, այնպես էլ մարզչական անձնակազմի համար: Դրա համար մենք շատ շնորհակալ ենք նրան: Ինչ վերաբերում է նրա հեռանալուն, դա նրա անձնական որոշումն է, եւ մենք պետք է դրան հարգանքով մոտենանք», — ասել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:

Ռայմոնդ Վերհայենը Մինասյանի օգնականի պաշտոնում էր նշանակվել այս տարվա մայիսին: Եվրո-2012-ի ընթացքում նա իր հայրենակից Գուուս Հիդդինկի ղեկավարության ներքո զբաղում էր Ռուսաստանի հավաքականի ֆիզպատրաստականության հարցերով:  

Նախորդ հոդվածը‘Սուդանում ցուցարարները ներխուժել են ԱՄՆ դեսպանատան տարածք’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Պետք է հավատալ հավաքականին’