‘Վերհեյենը դադարեցրել է համագործակցությունը Հայաստանի հավաքականի հետ’

1025

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ռայմոնդ Վերհեյենը լքել է իր պաշտոնը:

Վերհեյենը իր պաշտոնը թողել է այլ աշխատանքում զբաղվածության պատճառով: Միեւնույն ժամանակ հայտնի մասնագետը կշարունակի աշխատել Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ, հաղորդում է De Telegraaf-ը:

Ավելի վաղ հայտնի էր  դարձել, որ Վերհեյենը ֆիզպատրաստության հարցերով համագործակցում է Կրասնոդարի «Կուբան» ակումբի հետ:

Հիշեցնենք, որ Վերհեյենը բացի Հայաստանի հավաքականից, նախկինում աշխատել է նաեւ Ուելսի եւ Ռուսաստանի հավաքականների հետ:  

Նախորդ հոդվածը‘Ռոմնին ընտրվելու դեպքում Ռուսաստանի հետ «ավելի կոշտ լեզվով» կխոսի ‘
Հաջորդ հոդվածը‘Աբդուլլա Գյուլ. Սիրիայի հարցում վատթարագույն սցենարն է իրականանում ‘