‘«Վերնիսաժի» գործով երրորդ ձերբակալվածին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»’

925

«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանին դեռ անցած շաբաթ են դուրս գրել հիվանդանոցից, սանկցիա կիրառել եւ տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը՝ ավելացնելով միայն, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը լավ չէ:

Թե որ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Վալերի Հովհաննիսյանին, փաստաբանը որեւէ բան չասաց՝ պատճառաբանելով, թե զբաղված է եւ այս պահին խոսել չի կարող:

Վալերի Հովհաննիսյանին հուլիսի 4-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանություն կատարելու համար:

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, որը դեռ հիվանդանոցում է, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար, եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար:

 

Նախորդ հոդվածը‘Գագիկ Հարությունյանըˋ բորենիների տիրակալ. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը iLur.am-ին և «Հրապարակին» պարտադրում է աղբյուր բացահայտել’