‘«Վերնիսաժի» դեպքերից նոր մանրամասներ են հայտնի դարձել’

1402

«Իմ պաշտպանյալը դեպքից մեկ ամիս անց դեռ տուժող չի ճանաչվել, տուժող չի ճանաչվել նաև Վալերիի հայրը` Սամվել Հովհաննիսյանը»: Այս մասին այսօր կայացած մամուի ասուլիսի ժամանակ հայտարարել է մայիսի 17-ին «Վերնիսաժում» տեղի ունեցած կրակոցների արդյունքում վիրավորված Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Վերջինս ևս մի ուշագրավ մանրամասն հաղորդեց: Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալը առաջին հրազենային վիրավորումը ստացել է իր մեքենայի մեջ և միայն երկրորդը՝ մեքենայից դուրս գալուց հետո:

Նշենք, որ միջադեպի հետևանքով վիրավորվածներից ամենածանրը հենց Վալերի Հովհաննիսյանի վիճակն է: Շրջանառվող վարկածի համաձայն՝ նա կարող է սույն գործում ներգրավվել որպես մեղադրյալ:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը այցելել է Ռուսաստանի դեսպանատուն’
Հաջորդ հոդվածը‘Freedom House. Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար համակարգ ունեցող պետություն է’