‘Վերնիսաժի տարածքում վիրավորվածներից մեկը ձերբակալվել է’

966

Մայիսի 17-ին «Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած կրակոցներից վիրավորված` գործով որպես վկա անցնող Ներսես Մելքոնյանն այսօր հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ձերբակալվել է: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից: Նա կասկածվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու մեջ:  

Հիշեցնենք, որ գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ Գոռ Առաքելյանը:

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան սահել է դեպի հարակից անտառը և արգելափակվել ծառերի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Աֆղանստանի նախագահի թեկնածուի դեմ մահափորձ է կատարվել’