‘Վերջապես հասկացա ինստիտուցիոնալ բառի բացատրությունը. ֆեյսբուքյան արձագանքներ ‘

9904

Նիկոլ Փաշինյանի՝ Խորենացու փողոց գնալը, ապա ցուցարարներից խռովելը, հետո «բազմաթիվ ցուցարարների» խնդրանքով վերադարձն ու նորից հեռանալը` հայտարարությամբ, թե Հայաստանում կա միայն մեկ ընդդիմություն, եւ դա իր «Քաղաքացիական պայմանագիրն» է, ինչպես նաեւ նրա մյուս հայտարարությունները լայն արձագանք են գտել համացանցում: Ահա դրանցից մի քանիսը:

 

Բաբկեն Նավասարդյան.

Չկա ուրիշ ընդդիմություն՝ Քաղաքացիական Պայմանագրից բացի, եւ Նիկոլը նրա մարգարեն է:

 

Արգիշտի Կիվիրյան

Երբ գնում ես «Սասնա ծռերի» ապստամբության վայր ու հայտարարում, որ «Հայաստանում կա միայն մեկ ընդդիմություն, ու այդ ընդդիմությունը Քաղաքացիական պայմանագիրն ա», ապա ի՞նչ ես հասկացնում, որ նրանք ոչ թե ընդդիմություն են, այլ իշխանության պրոյե՞կտ: Հստակ ասեք, իմանանք…

 

Դանիել Իոանիսյան

Ներեցեք, ասեմ: Հեչ չդզեց ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի «միակ ընդդիմությունը մենք ենք»-ը: Դա չեն ասում, դա անում են:
Չդզեց նաև թողնել — Խորենացուց գնալը, քանի որ ՔՊ-ն այդ կերպ լքեց ոչ թե Ժիրայրին ու Վարուժին, այլ խաղաղ ցուցարարներին:

Երևի ես քաղաքականությունից չհասկացող մարդկանց խմբին եմ պատկանում:

 

Գայանե Մաշուրյան

Վերջապես հասկացա ինստիտուցիոնալ բառի բացատրությունը՝ եզակի անբարոյականություն։

 

Աշոտ Սարգսյան

Լեւոն Տեր-Պետրոսյանի ամեն ելույթից հետո ճղճղում են նրանք, ովքեր համարում են, որ դրանով խափանվում է իրենց փայփայած ծրագիրը, կամ փակվում է իրենց հասու միակ ճանապարհը։ Նրանք դրանով մատնում են իրենց։ Ուշադրություն դարձրեք, թե ովքեր ճղճղացին ապրիլյան պատերազմի առիթով նրա խոսքից հետո, եւ ովքեր են ճղճղում հիմա։

 

Հարութ Ուլոյան

Հատուկ այն մարդկանց համար, ում Նիկոլ Փաշինյանը «համոզել» է, թե իբր ինքը անզիջող է: Համեմատեք, վերլուծեք ու գնահատեք:

2010թ., հուլիսի 17, 
հատվածներ ՀՀՇ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից*.

«Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարա­բե­րու­թյունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը։

Քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, պատե­րազմի վերսկսման վտանգը վերացած չի կարելի համարել։ «Փոխզիջման այլընտ­րանքը պատերազմն է» պնդումը ուժը չի կորցրել եւ երբեք չի կորցնի, անկախ այն բանից, թե որքան ժամանակ կպահանջվի դրանում համոզվելու համար։ Մի կողմ դրած մարտաշունչ հայտարարությունները եւ փոխադարձ հոխորտանքները, թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի իշխանությունները, բարեբախտաբար, առայժմ զգում են այդ վտանգը, եւ պատերազմից խուսափելու համար փորձում օգտագործել հարցի լուծման վերջին դիվանագիտական հնարավորությունները։ Բայց այս վիճակը հա­վերժ չի կարող տեւել։ Դիվանագիտության ձախողման կամ կարգավորման գործ­ընթացի ձգձգման պա­րա­գայում այն կարող է դուրս գալ վերահսկողությունից, հանգեցնելով նոր արյունա­հեղության։ Եթե ոչ Հայաստանը, ապա Ադրբեջանը չի կարող իր հաշիվների մեջ չունենալ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը։»

2010թ., հուլիսի 20
հատվածներ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին` Նիկոլ Փաշինյանի հոդվածից**.

«ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շաբաթ օրը կայացած ՀՀՇ 16-րդ համագումարում հերթական անգամ ընդգծեց, թե Ղարաբաղի հարցի լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ է տեսնում Հայաստանի ստրատեգիական զարգացման բանալին: Սրանում որեւէ նորություն չկա:

Այն որ Հայ ազգային կոնգրեսը երբեք էլ չի ցանկացել ԼՂ հարցի բանակցային սեղանի շուրջ ծանրացնել ՀՀ գործող իշխանության վիճակը` հայտնի է դեռ 2008 թվականի հոկտեմբերից, երբ Տեր-Պետրոսյանը հանրահավաքային շարժման դադար հայտարարեց` ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացի ակտիվացման կապակցությամբ: 

ԼՂ հարցի շուրջ գործընթացները չեն կարող ընթանալ առանց Հայ ազգային կոնգրեսի գործուն մասնակցության, որովհետեւ Կոնգրեսը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի ստվար զանգվածի շահերի արտահայտիչն է, եւ առանց այդ զանգվածի դիրքորոշումների արտացոլման խնդիրը չի կարող հիմնավոր լուծում ունենալ:

Տեր-Պետրոսյանը այսօր ԼՂ հարցի բանակցային սեղանի շուրջ ստեղծված վիճակը շատ զգայուն է համարում եւ կարծում է, որ բանակցությունների ընդհատումը կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների` ընդհուպ պատերազմի: Եվ ուրեմն, հարց է ծագում. ինչպե՞ս Հայաստանում պայքարել օրինական իշխանության հաստատման, այսինքն` իշխանափոխության համար այնպես, որ այդ ծրագրի իրագործումը չհանգեցնի բանակցային գործընթացի կասեցման եւ ուրեմն` պատերազմի: Պատասխանը միակն է. ԼՂ հարցով բանակցային գործընթացում պետք է ներգրավված լինի Հայաստանի ոչ միայն ներկա, այլեւ Հայաստանի ապագա իշխանությունը, որն իր պատկերացումները կունենա Մադրիդյան սկզբունքների իրագործման հեռանկարների եւ ընդհանրապես հարցի կարգավորման շուրջ: Այս ոչ պաշտոնական ձեւաչափը հնարավորություն կտա Հայաստանում սահուն իշխանափոխություն իրագործել` պատերազմի վերսկսման հնարավորության ճանապարհին մեծ արգելք դնելով:»

Ինչպես տեսնում եք, Նիկոլ Փաշինյանը 6 տարի առաջ ոչ մի բառով չի քննադատում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցված «Փոխզիջման այլընտ­րանքը պատերազմն է» միտքը: Փաշինյանը, Կոնգրեսին ներկայացնելով որպես Հայաստանի ապագա իշխանություն, համոզմունք է հայտնում, որ նույնիսկ ներկայիս իշխանությունների օրոք Կոնգրեսը նույնպես պիտի ներգրավված լինի Արցախի հարցի բանակցություններում: Ավելին, նրա կողմից ոչ մի թթու խոսք չի ասվում Մադրիդյան [ԶԻՋՈՂԱԿԱՆ] սկզբունքների մասին, այլ ուղղակի նշվում է, որ Կոնգրեսը պիտի մասնակցություն ունենա այդ գործընթացին:

Իրականությունն ավելի լավ պատկերացնելու համար` խորհուրդ եմ տալիս ընթերցել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի Արցախի խնդրին նվիրված հատվածն ու Նիկոլ Փաշինյանի հոդվածն` ամբողջությամբ:

* — Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010թ. հուլիսի 17-ի ՀՀՇ 16-րդ համագումարում, — http://www.anc.am/?p=1787 
** — Նիկոլ Փաշինյան, ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ, Հուլիսի 20, 2010թ., — http://www.nikolpashinyan.com/?p=1767

 

Ռադա Թեյմուրազյան · 

Շտապ!! Տարածել!!

Հավաստի տեղեկություններ կան, որ վաղը Նիկոլ Փաշինյանը մտափոխվելու է ընդամենը մեկ անգամ։

 

Դավիթ Ավետիսյան

Կգնամ էնտեղ եթե տենամ, որ կա անելիք մեր կուսակցության քաղաքական ծրագրի շրջանակներում։ Նկոլն ա ասել էսօր՝ Խորանացի գնալու հետ կապված։ Մազից կախված վիճակ ա, ամեն պահի կարա պայթյուն լինի, բայց էս ամեեեեեն ինչին Նիկոլը նայում ա իրա կուսակցության շահերից՝ իրանց էտի լավ ա թե վատ։ էս վիճակում սա ուղղակի անբարոյական ա։ էն մի քանի օրը փաստորեն կուսակցության շահերի համար էր ընտեղ։ Լայք էր հավաքում։ Տենց ա դուրս գալիս։

 

***

Նիկոլը քաղաքականություն ա մտել` երդվելով` Լևոնի հայտնի հոդվածով. 2006-ին Արմենիա-Մարիոթում «Այլընտրանքի» առաջին ասուլիսի ժամանակվա իրա ելույթում ասել ա.

«Մեր համախոհն է նա, ում համար ընդունելի են ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածի ուղենիշները»:

Իսկ էտ հոդվածում Լևոնը հիմնավորում ա Ղարաբաղի հարցում իրա տեսակետը: 10 տարի հետո Նիկոլն ասում ա` ուզում ա հող հանձնի, որ ցույց տա ինքը ճիշտ էր: Սրա անբարոյականությունը լիմիտ չունի…

 

Ռոզի Տասլակյան

Աչքովս ընկավ մի գրառում, հեղինակը՝ ՔՊ- ի անդամներից է, ձեռքս չի գնում անունն էլ գրեմ։
Ուրեմն՝ այս հերթական ինքնասիրահարվածը ասում է՝ մենք ժողովրդին չենք տանի պարտության, մենք չենք համագործակցի հաղթանակը մսխողների հետ, մենք չենք համագործակցի՝ սերժի հետ կուլիսային պայմանավորվածություններ ու խաղեր տվողներ հետ, որ իրենք «միակ ընդդիմությունն են», և ի վերջո՝ քաղաքականությունը հասկացողների և ոչ թե չհասկացողների համար է։
Ամբողջությամբ ցինիզմ։
Լսիր, հիմա նախկին երիտասարդ, երկու ամիս առաջ դուք ժողովրդին տարել եք պարտության Հրազդանի քաղաքապետի ընտրություններում։
Դուք հաղթանակի ճանապարհին սողոսկում եք այնտեղ, որտեղ ձեր կարիքը ընդհանրապես չկա, և ամեն ինչ փչացնում, դրա վառ ապացույցը՝ անցած օրերն են, որտեղից ձեզ Ս… արեցին։
Դուք բացահայտ եք պայմանավորվում՝ սերժի հետ, ձեր պարտնյոռ՝ գռզոն էլ վկա, սաշիկի հետ մարկոպոլոներում, Անի հյուրանոցի կաֆեում, անձամբ դու 100 անգամ հանդիպել ես, ձեր նիկկոլը լֆիկի հետ խաղերա տալիս ու թոշակ ստանում։
Էդ սերժնա՞ ձեզ ասել, որ դուք « միակ ընդդիմությունն» եք լինելու, խաբել ա, խաբել, կայիֆավատ ա եղել, պետք է ապացուցես, որ դու ընդդիմություն ես, թե չէ գիտեք շատ ասելով, դառնալու՞ եք։
Վերջին ասածի հետ 100% համաձայն եմ, քանի որ էնքան չհասկացողներով եք շրջապատված ՔՊ ում, 
մի օր ասում եք մի բան, հաջորդ օրը անում եք ուրիշ բան, նիկկոլը 10 տարի գոռում էր մի բան, հիմա առանց ամաչելու, ստում է բոլորի առջև։
Այնպես որ, երիտասարդ, մի բան գրելուց, ծանր ու թեթև արա, նոր գրի, թե չէ ամեն օր վատ դրության մեջ եք ընկնում։
Գրառումս ավարտեմ՝ Սևակի ութնյակներց մեկով՝
Աչք մտնելու համար նա մի հատ է,
Բիբ փորելու համար` արդեն երկու:
Բայց գիտե՞ք, թե ինչն է,
Որ ամենից վատ է.
Մաթեմատիկական այս անհայտը
Հայտնի՜ քննադատ է,
Եվ ինչո՞վ է հայտնի-
Ինքն իրեն է հերքել + ինքն իրեն է հերքում..

 

Նախորդ հոդվածը‘«Յունայթեդ»-ը 9 համարը հատկացրել է Իբրահիմովիչին առանց Մարտիալի համաձայնության’
Հաջորդ հոդվածը‘ՄՕԿ-ը չզրկեց Ռուսաստանի հավաքականին Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունքից’