Վերջին լուրեր կորոնավիրուսի մասին

320

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում մահացել է 5,6 միլիոն մարդ, վարակվածների թիվն անցել է 354 միլիոնից, հաղորդել է Ջոնս Հոփքինսի համալսարանը։

Ֆրանսիայում երկուշաբթի օրվանից սկսել է գործել պատվաստման անցագրերի վերաբերյալ օրենքը։ Դրանք անհրաժեշտ է ներկայացնել բար, ռեստորան, թանգարան, թատրոն մարզասրահ և այլ հասարակական վայրեր այցելելիս, ինչպես նաև տրանսպորտում։ Կորոնավիրուսի թեստն արդեն բավարար չի լինի։

Անգլիա ժամանող այն ճանապարհորդները, որոնք լրիվ պատվաստում են ստացել, այլևս ստիպված չեն լինի կորոնավիրուսի թեստ հանձնելու։ Փոփոխություններն ուժի մեջ են մտնում փետրվարի 11-ից։

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին հերթական անգամ քննադատում են կորոնավիրուսային սահմանափակումները չպահպանելու համար։ Ինչպես պարզվել է երկուշաբթի, Դաունինգ սթրիթի աշխատակիցները 2020 թ․ հունիսի 19-ին հավաքվել են Ջոնսոնի աշխատասենյակում, որպեսզի շնորհավորեն վարչապետին ծննդյան օրվա կապակցությամբ՝ չնայած այդ ժամանակ գործող սահմանափակումներին։

Չինաստանը Օլիմպիադայի նախօրեին, որը կայանալու է փետրվարի 4-ից 20-ը, հաղորդել է Օլիմպիական խաղերում ներգրավված աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի մասին։ Երկուշաբթի օրը 15 նոր դեպք է արձանագրվել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄոուրինյո․ Մխիթարյանը շատ լավ աշխատանք կատարեց
Հաջորդ հոդվածըԿամերունում ֆուտբոլային խաղի ժամանակ հրմշտոց է սկսվել․ կա 6 զոհ