‘Վերջին հրաժեշտը Արամ Ղարաբեկյանին (ֆոտոշարք)’

1494

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտի արարողությունը, որից հետո նրան հողին հանձնեցին Երևանի քաղաքային պանթեոնում:

Արամ Ղարաբեկյանը եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը: Նա հիմնել է Բոստոնի «Սինֆոնովա» նվագախումբը, աշխատել է Կիևի ռադիո և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հետ և միասին թողարկել է «Ռոմեո և Ջուլիետ» սկավառակը, որից հետո Ուկրաինայիմշակույթի նախարարը դիրիժորին նշանակել է իր գլխավոր խորհրդական: Ղեկավարել է նաև Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը ու Օպերայի և բալետի թատրոնը: Հետագայում ղեկավարել է մի շարք նվագախմբեր` Հայաստանի և Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ,Շրեվեպորտի, Հանգչջոուի և Զեջիանգի սիմֆոնիկ:

Նախորդ հոդվածը‘Դրամը արժեզրկվում է’
Հաջորդ հոդվածը‘Օբամա. Ռեյգանը կարողացավ լեզու գտնել ԽՍՀՄ-ի հետ, իսկ մենք կարող ենք ազդել Իրանի վրա’